ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Թուր­քիա­յին, ե­թե չա­սենք «փռեց աս­ֆալ­տին», ա­պա նույն­քան գեո­պո­լի­տիկ հո­ղանց­ման են­թար­կեց

Թուր­քիա­յին, ե­թե չա­սենք «փռեց աս­ֆալ­տին», ա­պա նույն­քան գեո­պո­լի­տիկ հո­ղանց­ման են­թար­կեց
06.10.2020 | 00:46

Ռու­սա­կան կի­րակ­նօ­րյա գրե­թե բո­լոր կարևոր վեր­լու­ծա­կան­նե­րը սկս­վե­ցին Ար­ցա­խի մա­սին խիստ ծա­վա­լուն, եր­կա՜ր, ման­րակր­կիտ ռե­պոր­տաժ­նե­րով:
Նախ «Россия-1»-ով Դմիտ­րի Կի­սե­լյո­վը «լվացք» ա­րեց (շուրջ կես ժամ).
Ադր­բե­ջա­նից ռե­պոր­տա­ժը ան­կյանք էր, ա­նի­մաստ:


Բայց Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի մա­սին պատ­մո­ղը` տաք, դու­դու­կով խտա­ցած, հո­գե­պա­րար:
Ի­րա­դա Զեյ­նա­լո­վան, ինչ­պես կա­սեր Տիգ­րան Քյո­սա­յա­նը` Զմեյ­նա­լո­վան, (հա­վե­լենք` հայ­րը ադր­բե­ջան­ցի է, մայ­րը` ռուս) НТВ-ով, ի տար­բե­րու­թյուն նա­խորդ կի­րա­կիի «ԼՑՏչՌ» վեր­լու­ծա­կան ծրագ­րի, որ Ա­լիևից խիստ կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան կեր­պար կեր­տեց, այս ան­գամ…
Ղա­րա­բա­ղյան կոնֆ­լիկ­տի առն­չու­թյամբ «ծե­փեց պա­տե­րին»: Իսկ Թուր­քիա­յին, ե­թե չա­սենք «փռեց աս­ֆալ­տին», ա­պա նույն­քան գեո­պո­լի­տիկ հո­ղանց­ման են­թար­կեց...
Շա՜տ բո­վան­դա­կա­լից էր:


Հա­վե­լենք` շա­բաթ օրն էլ «Россия-1»-ով Սեր­գեյ Բրի­լյո­վի ին­ֆոր­մա­ցիոն թո­ղարկ­ման ըն­թաց­քում Թուր­քիա­յին ու Ադր­բե­ջա­նին «թա­ղեց» լրագ­րող, հե­ռուս­տա­հա­ղոր­դա­վար, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, ՌԴ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան Վա­լե­րի Ֆա­դեևը: Բա­վա­կան ման­րա­մասն ներ­կա­յաց­րեց, թե որ թվին և ում կա­մոք Ղա­րա­բա­ղը հայ­տն­վեց Ադր­բե­ջա­նի կազ­մում:
Էլ չխո­սենք Վլա­դի­միր Սո­լո­վյո­վի, Ռո­ման Բա­լա­յա­նի բա­նա­վի­ճա­յին հա­ղոր­դա­շա­րե­րի ու դրան­ցում հն­չող գնա­հա­տա­կան-եզ­րա­հան­գում­նե­րի մա­սին:
Ար­դյոք այս ա­մե­նը չի՞ նշա­նա­կում, որ Ռու­սաս­տա­նը ըն­թա­ցող զար­գա­ցում­նե­րի նկատ­մամբ փո­խում է վե­րա­բեր­մուն­քը:
Ե՞վ… ա­ռա­ջին հեր­թին` Հա­յաս­տա­նի նկատ­մամբ:
Ինչ-որ բա­նի՞ է նա­խա­պատ­րաստ­վում:
Ե­սի՞մ:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 10049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ